2023-03-24 17:57
Լրատվական գործակալություններ
Միրզոյան․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ԵՄ առաքելության զեկույցը սահմանափակ է
Անցած տարվա աշնանը հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն իրականացրած եվրոպական դիտորդների զեկույցը հասանելի է միայն հենց Եվրամիության երկրների համար։ Այս մասին ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովի նիստին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին, թե որտեղ կարելի է ծանոթանալ ընթացիկ փաստաթղթի հետ` ԵՄ դիրքորոշումը հասկանալու համար։
«Եվրոպական միության դիտորդական առաքելությունն աշխատանքների արդյունքում ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի։ Այն տրամադրվել է միայն ԵՄ անդամ երկրներին։ Փաստաթուղթը հրապարակային չի զեկուցվել»,– ասաց Միրզոյանը։
Sputnik Արմենիա