Միրզոյան․ Հայ գերիների վերադարձի հարցը ամենակարևոր խնդիրներից մեկն է

Հայ գերիների հարցը Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավոք սրտի, արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը ոչ մի հայ ռազմագերու ազատ չի արձակել, թեև դա նրա ուղիղ պարտականությունն է նույն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,– ասաց նա։

Արտգործնախարարը նշեց, որ պաշտոնական տվյալներով ՝ Ադրբեջանում գերության մեջ մնում է Հայաստանի 33 քաղաքացի, սակայն կան բազմաթիվ տվյալներ, այդ թվում ՝ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են, որ թիվն իրականում ավելի մեծ է, սակայն Ադրբեջանը հերքում է այդ փաստը։

Նա վստահեցրեց, որ վերադարձի հարցը բարձրացվում է բոլոր միջազգային հարթակներում կամ երրորդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։

Sputnik Արմենիա