Սերժ Սարգսյանը ընդունել է Շտեֆան Մալերիուսին

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի աջակցությունը Հանրապետական կուսակցության արդիականացման ծրագրերին և միջազգային գործունեությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ուղենշվել են զարգացման նոր ծրագրեր:

Նախագահը նշել է, որ Հանրապետականը մշտապես հանդես է գալիս Հայաստանի քաղաքական կյանքում լավագույն միջազգային փորձի մեթոդաբանության, տեխնոլոգիաների և կապերի ներդրման ջատագովը:

Հյուրի խնդրանքով ՀՀԿ ղեկավարը անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց վերաբերյալ տվել իր գնահատականները:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ