ՀՀԿ անդամները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ մարտի 25-ին, պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրներից՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: ՀՀԿ անդամները Հհ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: