Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ադրբեջանի ահաբեկչական գործողության հետևանքով կտրվել է կապը Ստեփանակերտի և Բերդաձորի ենթաշրջանի մի շարք գյուղերի միջև: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով նախօրեին ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:
«Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 26-ից սկսկած ահաբեկչական գործողությունները շարունակում է մինչ օրս, Ադրբեջանը շարունակում է այս տարածքները բռնակցելու և հայերին այստեղից էթնիկ զտելու քաղաքականությունը, որը բոլորի համար պարզ է, որևէ նոր բան Ադրբեջանը չի արել: Եթե արդեն 105 օր արգելափակել է նոյեմբեի 9-ի պայմանագրոցվ սահմանված միջանցքը, ապա հիմա նրա նկրտումները այնքան է մեծացել, որ ցանկանում է փակել Արցախի միջհամայնքային ճանապարհները, որն ամբողջովին տեղավորվում է այդ ահաբեկչական երկրի պլանների մեջ: Կտրվել է կապը Ստեփանակերտի և Եղծահողի, Մեծ Շենի, Հին Շենի, Լիսագորի միջև, այսինքն Ադրբեջանը կտրում է կապը ոչ միայն մայր Հայաստանի հետ այլև կապը այդ գյուղերի հետ»,- ասաց նա:
Հակոբյանը նշում է, որ պետք է համարժեք գործողութուններ իրականացնել և հետ մղել ադրբեջանական ուժերին, որոնք որ առաջ են եկել և տեղակայվել բարձունքներում:՚
«Նրանք հիմա գտնվում են մի այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը: Ադրբեջանցիները մինչև չհասկանան, որ իրենց գործողությունների հետևանքով համարժեք պատասխան չտսանան և ՀՀ և Արցախի իշխանությունների և ռուսական զորախմբի կողմից, նրանք ամեն օր շարունակելու են իրենց այդ ոտնձգությունները և ամեն հաջողված ահաբեկչական փորձից հետո նրանց նկրտումները էլ ավելի են մեծանալու: Անթույլատրելի է անպատասխան թողնել նրանց յուրաքանչյուր միջազգային իրավունքին, մարդկային, բարոյական նորմերին հակասող ոտնձգություն»,-ասաց նա:
Կուսակցության համանախագահի կարծիքով Ադրբեջանի այս վերջին գործողությունը ավելի է խորացնելու, առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Արցախի իրավիճակը:
Հակոբ Հակոբյանը ՝անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների գործողություններին, ասաց, որ որևէ ակնկալիք չունի ներկայիս իշխանություններից:
«Միամտություն է հույս ունենալ այս իշխանություններիղ, քանի որ նրանք իրենց համար ստեղծել են մի կեղծ օրակարգ, որի անունն է «խաղաղության պայմանագիր» և դրա անվան տակ նոր կապիտուլյացիոն պայմանագիր են ցանկանում ստորագրել: Քանի դեռ այս իշխանությունները չեն հասկացել որ Արցախի հաշվին չեն կարող Հայաստան փրկել, միամտություն է նույնիսկ արձագանք սպասել նրանցից»,- հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը բարձունք է գրավել և դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել, ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն և «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։