ՌԴ ՊՆ-ն կրկին հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Արցախի Մարտունու շրջանում

Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են դեպքը։

Մարտունու, Մարդակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ավտոշարասյան մարդասիրական բեռներով Գորիս-Ստեփանակերտ երթուղու ուղեկցությունն ապահովված է», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Զեկույցում նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

News.am