2023-03-27 11:29
Լրատվական գործակալություններ
Ադամ Շիֆ․ Կա՛մ ԱՄՆ-ի ավելի ակտիվ դերակատարում, կա՛մ տարածաշրջանում պատերազմի վերսկսում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հոդվածը, ով վերջերս այցելել էր Հայաստան:
«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հիանալի հոդվածը, որը ԵՄ-ին կոչ է անում ավելի վճռական միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը դադարեցնելու և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու համար։
ԱՄՆ-ը նույնպես պետք է ավելի ակտիվ առաջնորդություն ցուցաբերի... կամ ռիսկային է պատերազմի վերսկսումը, որը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի և տարածաշրջանի համար»,- գրել է Շիֆը։
Verelq.am