2023-03-27 17:39
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով:
Փաստաթղթում նշվում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։
Սակայն որոշման հավելվածի մեջ նշված չէ, թե կոնկրետ ով է լինելու աշխատանքային խմբի ղեկավարը, հայտնի է միայն, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալն է ղեկավարելու այն։
Աշխատանքային խմբում ընդգրկվելու են մասնագետներ ԱԱԾ–ից, ՊԵԿ–ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և այլ կառույցներից։
Sputnik Արմենիա