ՌԴ ՊՆ․ ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

Իսկ Արցախի ՆԳՆ ոստիկանությունն տեղեկացրել էր, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել:

Sputnik Արմենիա