ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ եռօրյա հավաքներ են անցկացվում ՊՆ-ում

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈւ առջև դրված խնդիրներին` նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել է ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումներին։

Sputnik Արմենիա