«Սուրմալու» առևտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ

«Սուրմալու» առևտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ մարտի 23-24-ի ստուգումների արդյունքներով շտկված չեն եղել այն խախտումները, որոնք Տեսչական մարմինն արձանագրել էր:

«Ուրբաթ օրվանից աշխատանքներ են նորից տարվում՝ շտկումների ուղղությամբ: Մենք արձանագրել ենք 51 խախտում, որոնք մասնակի են շտկվել»,- նշեց Ելենա Զոհրաբյանը:

Նշենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթ Հիշեցնենք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը՝ Վարդան Մանուկյանը, որն ազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պահեստը շահագործող երեք անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ։

Կալանավորված է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, սակայն այլ վարույթով։ Նա անցնում է երկու տարի առաջ առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած հրդեհի գործով։ Մադաթովան մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու և հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։երի պահանջների բազմաթիվ խախտումներ։