2023-03-28 19:37
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ-ում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:
Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։
Sputnik Արմենիա