2023-03-29 15:23
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Միշել Սիսոնը ժամանել է Բաքու
ԱՄՆ-ի պետքարտուղարի միջազգային կազմակերպությունների հարցերով օգնական Միշել Սիսոնը ժամանել է Ադրբեջան։ APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատունը։
Հաղորդվում է, որ Ադրբեջանում գտնվելով, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը կքննարկի ներկա և հնարավոր բազմակողմ համագործակցության ոլորտներում գործունեությունը: Սա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Կայուն զարգացման նպատակներին հասնելու համատեքստը և կլիմայական փոփոխությունները, պարենային անվտանգությունը, առողջապահական ոլորտում գլոբալ անվտանգությունը և անդրազգային մարտահրավերների լուծումը:
News.am