Զելենսկի․ ՌԴ-ը Բախմուտում հնարավոր հաղթանակը «վաճառելու է» Արևմուտքին, Չինաստանին, Իրանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press գործակալության հետ զրույցում ասել է, որ եթե Բախմուտ քաղաքն անցնի Ռուսաստանի վերահսկողությանը, Պուտինն այդ հաղթանակը «վաճառելու է» Արևմուտքին, Չինաստանին, Իրանին և իր հասարակությանը՝ ուժի դիրքերից Կիևի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար։

Հարցազրույցում Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել Կիևում ընդունել Չինաստանի նախագահին, որը նախորդ շաբաթ Մոսկվայում էր։ «Ես ուզում եմ նրա հետ խոսել մենք շփվել ենք միայն պատերազմի մեկնարկին», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Պեկինը մշակել է ռուս-ուկրաինական կարգավորման իր պլանը, Արևմուտքը, սակայն, թերահավատ է դրա իրագործման հարցով՝ Չինաստանին զգուշացնելով որևէ կերպ չաջակցել Ռուսաստանին։

Azatutyan.am