2023-03-29 16:40
Լրատվական գործակալություններ
Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ»
Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ։ Մենք չպետք է թույլ տանք Իրանին ընդլայնել իր միջուկային ներուժը»,- հավելել է նա, հաղորդում է «Տուրան»-ը։
Իսրայելի նախարարի խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
News.am