Լորան Վոքե․ Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա

Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Լորան Վոքեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երևանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այս առիթով որոշվել է Սյունիքի հետ համագործակցության համաձայնագիր կնքել։ «Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում»,- նշել է Վոքեն՝ ավելացնելով, որ համաձայնագիրը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսությանը, քանի որ անհրաժեշտ է ապահովել պարենային անվտանգությունը։ «Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծել է Վոքեն։

News.am