2023-03-31 12:32
Լրատվական գործակալություններ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորենապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մարտի կեսերին ժամանել էր Հայաստան, բանակցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկ։
Sputnik Արմենիա