2023-03-31 13:07
Լրատվական գործակալություններ
«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը կմնա կալանքի տակ
«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Արամյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հրապարակվել է դատական դեպարտամենտի Telegram–յան ալիքում։
«Արամ Արամյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը մերժվել է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
Sputnik Արմենիա