Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Ուկրաինա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Ուկրաինա։ Նա իր այցի մասին հայտնել է Twitter-ում։

«Այսօր Մոլդովայի ժողովրդի, համաշխարհային հանրության հետ միասին մենք հարգում ենք Բուչայում մեկ տարի առաջ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված ահաբեկչության հիշատակը։ Մենք հարգում և սգում ենք անմեղների համար»,- ասել է Սանդուն:

Նա հավելել է, որ ժողովրդավարական երկրները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու համար վայրագությունների հետաքննությունն ու պատիժը։

Մոլդովայի նախագահը լուսանկար է հրապարակել մեկ տարի առաջ ռուս զավթիչներից ազատագրված Բուչայից։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քաղաք են ժամանել նաև Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերը, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Վերջիններս այսօր նույնպես պաշտոնական այցերով գտնվում են Ուկրաինայում։

News.am