2023-03-31 17:16
Լրատվական գործակալություններ
Ինչպես են իրավապահներն ԱԺ-ից փորձում ուժով դուրս հանել ընդդիմադիր պատգամավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են իրավապահները ԱԺ-ից փորձում ուժով դուրս հանել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել և ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ: