Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ` մարտի 31-ին, արցախա–ադրբեջանական շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ–7 նռնականետ։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1–ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Sputnik Արմենիա