2023-04-01 11:49
Լրատվական գործակալություններ
Խաղաղապահները ԼՂ-ից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության ևս 28 քաղաքացու
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս են բերել ՌԴ 28 քաղաքացու, այդ թվում՝ 8 երեխայի: Տեղեկությունը հայտնում է «Peacekeeper» Telegram–յան ալիքը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահ անձնակազմի զինծառայողները Հայաստան են տեղափոխել ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած ՌԴ քաղաքացիների»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա