Քանանի․ Իրանը իրավունք է վերապահում պատասխանել զոհված երկու սպայի համար

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը դատարան կդիմի իսրայելական վարչախմբի ագրեսիվ գործողությունների համար, ավելացնելով, որ Իրանը իրավունք է վերապահում իրեն պատասխանելու Իսրայելին հարկ եղած պահին հարկ եղած վայրում այն բանից հետո, երբ ԻՀՊԿ երկու սպա զոհվեց Սիրիայում իսրայելական հարձակման արդյունքում, հաղորդում է Tasnim-ը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին և ապրիլի 2-ին Սիրիայի վրա իսրայելական հարձակման արդյունքում Իրանի ԻՀՊԿ երկու ռազմական խորհրդական է զոհվել։

News.am