2023-04-03 09:02
Լրատվական գործակալություններ
Իրանը հայտնել է իր օդային տարածք ամերիկյան ինքնաթիռի ներխուժման մասին
ԱՄՆ ՌԾՈՒ EP-3E ինքնաթիռի Իրանի տարածքային ջրերի օդային տարածություն մտնելուց հետո իրանական բանակի ռազմածովային ուժերը նախազգուշացում են արել օդանավին՝ առանց թույլտվության երկրի օդային տարածք ինքնաթիռի մուտքը կանխելու համար, հաղորդում է Mehr-ը։
Հարկ է նշել, որ վերոհիշյալ ինքնաթիռը ամերիկյան հետախույզ-օդանավերից է, որի պարտականությունների մեջ է մտնում տեղեկատվության ու տվյալների հավաքումը, հաղորդում է ԶԼՄ-ն։
News.am