Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԵԿ ԱԼԻԵՎՆ Է ԽՈՍԵԼ, ՄԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆՆԱՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ 11 հազար դասալիք ունենալու մասին հայտարարությանը, գրում է.

«Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիևն է խոսել, մեկ Հակոբյան Աննան։

Սրանք Ալիևի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված և ծրագրային։

Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու և պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ և անբարո փորձեր։

Հա, այս սքրինները մտցրեք նաև Նիկոլի հատուկ կարիքների բավարարման և անձնական օգտագործման դեսպանի աչքը, ով ճամարտակում էր, թե «ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական թեզեր է շրջանառում»։ Թող մի քիչ ավել մռմռա»։

Panorama.am

Галерея (2 фото)