Ինչպես է պատրաստվում ՌԴ-ն պատասխանել Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ռուսաստանը կամրապնդի ռազմական ներուժը արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններում ՝ որպես պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Միջոցառումների մի մասն արդեն հայտարարվել է։ Ֆինլանդիայի տարածքում ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուժերի և միջոցների տեղակայման դեպքում լրացուցիչ քայլեր կձեռնարկենք Ռուսաստանի ռազմական անվտանգության հուսալի ապահովման համար», - ասել է ռուս դիվանագետը ։

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիան դաշինքին կանդամակցի ապրիլի 4-ին, երկրի դրոշը կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Մարտի լույս 31-ի գիշերը դաշինքի բոլոր անդամները վավերացրել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման հայտը, սպասվում է, որ առաջիկա օրերին երկիրը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:

Ֆինլանդիան և Շվեդիան անցած տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Մինչև 2023 թվականի սկիզբը երկու հայտերն էլ հավանության էին արժանացրել ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացել են շվեդական հայտը դիտարկել ֆիննական հայտից առանձին։

Sputnik Արմենիա