Աֆղանստանի հետ սահմանի մոտ մեկնարկել են ՌԴ-ի և Տաջիկստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները

Ռուսաստանի և Տաջիկստանի զորամիավորումները համատեղ զորավարժություններ են սկսել Տաջիկստանի Հարբ-Մայդոն զորափորձարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 7-ը, երկուշաբթի հաղորդում է Կենտրոնական ռազմական շրջանի (ԿԶԿ) մամուլի ծառայությունը։

«Գործնական գործողությունների փուլերում Ռուսաստանի և Տաջիկստանի զեորամիավորումները կմշակեն լեռնային տեղանքում ապօրինի զինված կազմավորումների ոչնչացման համատեղ գործողության նախապատրաստում և անցկացում,»,- ասված է հաղորդագրության մեջ։

News.am