Սոչիում «Հայաստան-Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» խորագրով համերգ է կայացել

«Հայաստանի օրերը ՌԴ մարզերում» նախագծի շրջանակում Սոչիի Ձմեռային թատրոնում «Հայաստան–Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» խորագրով համերգ է կայացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը ներկա է եղել ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Նա նշել է, որ Կրասնոդարի երկրամասում Հայաստանի օրերի անցկացումը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև պատմական և հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանը։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում են բարեկամական սերտ հարաբերությունները, բազմադարյա պատմական և մշակութային ժառանգությունն ու ընդհանուր հաղթանակները։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությանը՝ ընդգծելով դրա առանցքային նշանակությունը ժամանակակից պայմաններում։

Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկը վստահություն է հայտնել, որ մեկնարկած ծրագիրը կնպաստի Սոչիի և Հայաստանի քաղաքների միջև մշակութային ու հումանիտար համագործակցության զարգացմանը։

Երեկոն շարունակվել է Ռուսաստանի պետական ակադեմիական Մարիինյան թատրոնի, ՍՓարաջանովի անվ մոսկովյան թատրոնի, ԱԲաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի մենակատարների և «Արարատ Բենդ» ազգային երաժշտական գործիքների համույթի կատարումներով։

Միջոցառման շրջանակներում ՌԴ-ում դեսպանության շնորհակալագրեր են հանձնվել Սոչիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Կոնյուկին և Սոչիի հայ համայնքի ղեկավար Իլարիոն Վարվաշտյանին։

Sputnik Արմենիա