2023-04-03 19:39
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը ապրիլի 5-ին կհանդիպի Թայվանի առաջնորդի հետ
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին (հանրապետական, Կալիֆորնիա նահանգից) չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, կհանդիպի Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, հաղորդում է The Washington Post-ը:
Թերթի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում, որը գտնվում է Կալիֆորնիայի Սիմի Վալի քաղաքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Ցայ Ինվենը Նյու Յորք է ժամանել մարտի 29-ին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինն ասել է, որ Պեկինը ուշադիր հետևում է իրադարձություններին՝ կապված մարտի 29-ին ԱՄՆ տարածքով Ցայ Ինվենի Բելիզ և Գվատեմալա ուղևորության հետ և վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
News.am