Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում:
Եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն, Ադրբեջանը ստացել է:
Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է»։
Հիշեցնենք, պաշտոնական Ստեփանակերտը հայտնել էր, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է արցախա-ադրբեջանական շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: