Երևանի քաղաքապետի ընտրության հարցով արտահերթ նիստ է հրավիրվել

Երևանի ավագանին ապրիլի 11-ին արտահերթ նիստ կանցկացնի, որտեղ քննարկվելու է Երևանի քաղաքապետի ընտրության հարցը։

Ինչպես այսօրվա նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը՝ ավագանին պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, ընտրության օր պետք է նշանակի, որտեղ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներին:

«Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակ է մնացել»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրության օրվա նիստին չեն ներկայանա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել մարտի 17-ին։ Քաղաքապետի ընտրություններ սպասվում են այս տարվա աշնանը:

Armenia Today