ՄԻՊ պաշտպանի պաշտոնում հաստատվեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ՀՀ ՄԻ պաշտպանի թեկնածուն կլինի ՔՊ–ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանը։ Նման որոշում կայացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում։

Մանասյանի օգտին քվեարկեց հանձնաժողովի չորս անդամ։

Նշենք, որ ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց միայն մեկը` հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Sputnik Արմենիա