Արման ՄՈՒՍԻՆՅԱՆ․ ՏԵՔՍՏ ԿԱՐԴԱԼԸ ՄԻ ՀՈՒՆԱՐ Է, ՏԵՔՍՏՈՒՄ ԳՐՎԱԾԸ ՀԱՍԿԱՆԱԼԸ՝ ՄԻ ԱՅԼ

Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա նաև հավելել է. «Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:

«Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:

Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:

Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով:

News.am