2023-04-05 12:38
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտ տեղափոխված կանանցից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:»,- հայտնում է նախարարությունը:
News.am