Մակրոնը պետական այցով մեկնել է Չինաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր պետական այցով մեկնել Է Պեկին, հայտնում են չինական լրատվամիջոցները:

 

Ֆրանսիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում:

Մակրոնի այցը կտևի ապրիլի 5-8-ը: Նա կայցելի Պեկին և Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաք։

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սա Մակրոնի արդեն երրորդ այցն է Հայաստան:

Ֆրանսիայի առաջնորդին ուղևորության ընթացքում ուղեկցում են մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Airbus ավիակոնցեռնի, EDF էներգետիկ ընկերության և Alstom մեքենաշինական ընկերության ներկայացուցիչները:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն ավելի վաղ հայտնել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Մակրոնը բանակցություններ կվարեն Չինաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Չինաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու թեմայով: Երկու երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հիմնական հարցերի շուրջ:

Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի և Չինաստանի առաջնորդների քննարկումներն ընդհանուր առմամբ վեցից յոթ ժամ կտևեն։

Sputnik Արմենիա