Բելառուսի դեսպան․ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև տարաձայնություններ չկան

ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև տարաձայնություններ չկան։ Այս մասին ապրիլի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հստակ ասել է և բազմիցս ապացուցել։ «Ես կարծում եմ, որ բնականոն քաղաքական գործընթաց է ընթանում»,- ասել է դեսպանը։