«Ժողովուրդ»․ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԻՄԵՆ ՄԻԵԴ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Օրաթերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ:
Դատավոր Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում անցած ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, ընդդիմադիր Արմեն Գրիգորյանին։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022 թ. հոկտեմբեր 19–ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ 2023-ի փետրվարի 8-ին Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են։