Իրանցի պատգամավոր․ Թույլ չենք տա Իսրայելին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին

Իսրայելը տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը խախտելու ծրագիր ունի, ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանին՝ չընկնել այդ ծուղակը։ Այս մասին Իրանի խորհրդարանի նիստում ասել է պատգամավոր Ռուհոլլա Մոտաֆակերազադը, տեղեկացրել է Fardanews-ը։

«Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումը ռազմավարական մեծ սխալ է, որը լուրջ վնաս կհասցնի Ադրբեջանի հեղինակությանը մուսուլմանների շրջանում։ Մենք թույլ չենք տա իսրայելցիներին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք անհաջողություն կկրեն»,- հայտարարել է նա։

Պատգամավորի խոսքով՝ Իրանը տարիներ շարունակ թուլացնում է լարվածությունը տարածաշրջանի հարևանների հետ հարաբերություններում. «Մեր համբերությունը ռազմավարական նշանակություն ունի, և մենք խնդրում ենք Ադրբեջանին թույլ չտալ անխոհեմ մեկնաբանություններ պաշտոնական անձանց և ԶԼՄ-ների կողմից։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարաբերությունները պահպանվեն»։

News.am