2023-04-07 08:44
Լրատվական գործակալություններ
ԿՀՎ տնօրենը այցելել է Սաուդյան Արաբիա և դժգոհություն հայտնել Իրանի հետ մերձենալու կապակցությամբ
Այս շաբաթ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը չհայտարարված այց է կատարել Սաուդյան Արաբիա:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԿՀՎ տնօրենը հաստատել է համագործակցության հանձնառությունը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է:
Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Բեռնսը հիասթափություն է հայտնել վերջերս Չինաստանի միջնորդությամբ կնքված դիվանագիտական գործարքի միջոցով Էր Ռիադի և Իրանի մերձեցման, ինչպես նաև Սիրիայի հետ հարաբերությունների կապակցությամբ:
News.am