2023-04-10 09:35
Լրատվական գործակալություններ
Անտառպուրակ «Եռաբլուր»-ի տարածքում՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա զբաղեցնող այս տարածքն արդեն նոր խորհուրդ ունի՝ կյանքի, վերածննդի, սիրո ու հոգատարության խորհուրդ: Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակը հիմնվում է հենց հերոսների ծնողների ձեռքերով:
Քաղաքային իշխանության կարևոր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար աշխատանքներում ներգրավվել է համայնքային կառույցի մեծ թիմը:
Մասշտաբային նախագծի շրջանակում շուրջ 4500 ծառ և թուփ տնկվեց:
ArmRadio.am