Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակցիս հետ նաև անդրադարձել ենք հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին»,– նշել է նա:

Հիշեցնենք` ԱԽ գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Sputnik Արմենիա