Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներ են անհետ կորել

Երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորել են Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նրանք մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ տարածքում սահմանափակ տեսանելիություն է եղել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում անհետ կորած զինծառայողին գտնելու ուղղությամբ։

Sputnik Արմենիա