Հրանտ Բագրատյան. Վաղվա հանրահավաքի օրակարգում երկու հարց ունենք

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ։ Ապրիլի 11-ին ժամը 18։00 Ազատության հրապարակում "Միասին" հասարակական-քաղաքական շարժումը հրավիրել է հանրահավաք։

Օրակարգում 2 հարց ունենք Արցախի ճանաչումը և օրվա իշխանությունների հեռացումը։ Մենք դրան հասնելու ենք։ Հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Ազատություն կուսակցության անդամներ, սոց ցանցերի ընկերներ. եկեք միացեք մեզ»։

Panorama.am