Ադրբեջանում ձերբակալվել է ևս չորս անձ, որոնք կասկածվում են «իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության» մեջ

Ադրբեջանում ձերբակալվել է ևս չորս անձ, որոնք կասկածվում են «իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության» մեջ։

Նրանց թվում են շեյխ Ալադին Իբրահիմովը, Քերբելայ Յուսիֆը, Արիֆ Ֆատալիևը և Էլսևեր Իսաևը, հաղորդում է haqqin.az-ը։

Արիֆ Ֆատալիևը և Էլսևեր Իսաևը դատապարտվել են 2012 թվականին «հիջաբ կրելու արգելքի դեմ» բողոքի ակցիաների ժամանակ օրենքի խախտումների համար։

News.am