Լուկաշենկոն՝ Շոյգուին․ Բելառուսն ակնկալում է, որ Ռուսաստանը կպաշտպանի Բելառուսը «որպես իր տարածք»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ասել է, որ Մինսկին Ռուսաստանից պաշտպանության երաշխիքներ են պետք, հաղորդում է «Բելթա» գործակալությունը:

«Բանակցություններում հնչեցվել է այն միտքը, որ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը պետք է պաշտպանի Բելառուսը որպես սեփական տարածք։ Մեզ անվտանգության նման երաշխիքներ են պետք»,-ասել է նա։

Լուկաշենկոն նշել է, որ 1994 թվականին Բուդապեշտի հուշագրի կնքումից հետո, որում Արևմուտքը երդվել էր «լիակատար անվտանգություն տրամադրել Ղազախստանին, Ուկրաինային և Բելառուսին», հետագայում ոտնահարել է այդ պայմանավորվածությունները, և «ոչ մի անվտանգություն չկա»: Լուկաշենկոն ասել է, որ այդ հարցը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում, որն աջակցել է իրեն։

News.am