Ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել ՀՀ բնակավայր. այս և այլ հարցեր ՊՆ-ն թողնում է անպատասխան
Հայաստանի տարածք՝ Սիսիան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների մասին առաջինը գրեցին լրատվամիջոցները։ Դրանից ժամեր անց միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, ով ասել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։ ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Panorama.am-ը դեպքի հետ կապված մի քանի հարց ուղղեց պաշտպանության նախարարությանը, մասնավորապես, ադրբեջանցիներն ինչպե՞ս են հասել ՀՀ բնակավայր, սահմանապահներն ո՞ւր են, ո՞վ է թերացել իր գործում, արդյո՞ք ադրբեջանցի երկրորդ զինծառայողը գտնվել է։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց. «Պաշտոնական հաղորդագրությունից բացի այս պահին որևէ այլ տեղեկություն չեն կարող հայտնել»։