ՀՀ ՊՆ. Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ:

News.am