2023-04-12 09:31
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հրապարակել է սեփական կորուստների մասին տվյալներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ սեփական կորուստների մասին։
Հաղորդվում է, որ զոհվել է երեք զինծառայող՝ Զալով Վիդադի Նիզամի օղլուն, Հասանով Էլշադ Գաբիլ օղլուն և Թաղիև Սաբուհի Գյունդուզ օղլուն։
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական սադրանքի ժամանակ զոհվել է ութ ադրբեջանցի զինծառայող։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող հայկական ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում չորս հայ զինծառայող է զոհվել, ևս վեցը վիրավորվել։
News.am