2023-04-12 09:33
Լրատվական գործակալություններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի խմբով մեկնել են Սյունիք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի խմբով այս պահին մեկնում են Սյունիքի մարզի մի քանի ուղություններով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խմբակցությունը որոշում է կայացրել, գնում են։ Մի երկու– երեք ժամից կհասնեն»,– ասաց նա։
Հարցին, թե որ ուղղություններով և ովքեր են կոնկրետ մեկնել, Մանուկյանը չպատասխանեց։