Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է զոհված տղաների ընտանիքներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ցավակցել է երեկ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով զոհված տղաների ընտանիքներին, տեղեկանում ենք Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջից։

«Մեր վշտակցությունն ենք հայտնում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։

Միաժամանակ, Գարեգին Բ-ն շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։

Sputnik Արմենիա